News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Արգինա գյուղում արտառոց դեպք է գրանցվել. Ախուրյանի ջրամբարից գյուղի ջրագծում հայտնվել է մեծ քանակությամբ ձուկ, որոնք այնուհետև, կարծես չտեղավորվելով ջրում, հայտնվել են ցամաքում։

Հարակից գյուղերի բնակիչները տակառներով ձուկը հավաքում են, սակայն ոչ ամբողջը, որովհետեւ, ձկների քանակը չափից ավելի շատ է: Ձկների մի մասը սատկել է:

Այս խնդրի նախօրեին ԱԺ-ում հայտարարությունների ժամին անդրադարձել է նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը՝ նշելով, որ երաշտի պատճառով Ախուրյանի ջրամբարից այս տարի շատ է ջուր բաց թողնվել, որի հետեւանքով մակարդակն իջել է, ինչն էլ հանգեցրել է ձկների զանգվածային ոչնչացման:

Նա նշել է, որ ջրամբարի ջուրն օգտագործվում է 30 հա հողատարածքները ջրելու համար:

Տպել
Ամենաշատ