News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բյուրականի աստղադիտարանում աշխատում է ընդամենը 43 մարդ։ Այս մասին սեպտեմբերի 13-ին լրագրողներին հայտնել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Ընդ որում, նա նշեց, որ ընդամենը մի քանի ամիս առաջ աշխատակիցների թիվը 38 էր։ «Հիմա մենք մի փոքր մեծացրել ենք այդ թիվը, հիմնականում երիտասարդ սերնդի հաշվին։ Միջին աշխատավարձը, հարկերը ներառյալ, կազմում է 100 հազար դրամ։ Դա, իհարկե, քիչ է, բայց դա միայն բազային աշխատավարձն է, որը գիտնականները ստանում են՝ անկախ իրենց ակտիվությունից»,– ասաց Միքայելյանը։

Միաժամանակ նա նշեց, որ որոշ աշխատակիցներ 200-250 հազար դրամ աշխատավարձ են ստանում, իսկ ոմանք՝ անգամ 400 հազար։

Գիտնականը, սակայն, կարծում է, որ գիտության մեջ կարեւորը ոչ այնքան աշխատավարձն է, որքան  առանձին գիտնականի եւ ընդհանուր ոլորտի հետագա զարգացումը։ Նա նաեւ հավելեց, որ աստղադիտարանը լուրջ տեխնիկական հագեցվածության կարիք ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ