News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի դեսպանատունը կօգնի փորձագետների հրավիրել ՀՀ Աշխատանքային օրենսգրի համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հարցին։

Մարտին վարչապետ Կարեն Կարապետյանը կարգադրել էր մինչեւ տարեվերջ կազմել աշխատանքային օրենսգրքի նոր տարբերակը։ Բայց համատեղ աշխատանքի համար եւս մի քանի միջազգային փորձագետներ պետ ք է ժամանեն, այդ իսկ պատճառով աշխատանքների ժամկետները կարող են երկարացվել, հավելել է նախարարը։

Աշխատանքի նախարարության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, որ Աշխատանքային օրենսգրքում ուզում են կրճատել նորմերի մի մասն ու դրանք փոխարինել պայմանագրային հարաբերություններով։ Բանակցություններում աշխատողներին օգնելու հարցում պետությունն ապավինում է արհմիությունների դերին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ