News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սեպտեմբերի 22-ին Ֆլորենցիայում կայանալիք հանդիպման ժամանակ կխոսի Եվրամիությունից դուրս գալու գործընթացի մասին:

Վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցչին՝ Guardian-ը հայտնում է, որ Մեյն իր ելույթում կշեշտի եվրոպական դաշինքից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Եվրամիության հետ խորը եւ հատուկ համագործակցության հասնելու կառավարության ձգտումը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ միությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ բանակցությունների հաջորդ ռաունդը կսկսվի սեպտեմբերի 25-ին: Brexit-ի պայմանների վերաբերյալ տեխնիկական բանակցությունների երրորդ ռաունդը տեղի էր ունեցել սեպտեմբերի սկզբին, որի ընթացքում առաջընթաց չի գրանցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ