News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը մեկնարկել է domains.beeline.am հարթակը, որը թույլ է տալիս առցանց ընտրել եւ անմիջապես գրանցել դոմենային անուններ ավելի քան 400 տիրույթներում։

Հարթակում հասանելի են առաջին (TLD) եւ երկրորդ (SLD) մակարդակի դոմեններ։ Ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների համար .am եւ .hայ տիրույթներում դոմենների գրանցման համար գործում է հատուկ գին՝ ընդամենը 8900 դրամ մեկ տարվա գրանցման համար։ Օգտատերերն առայժմ կարող են վճարել գրանցման համար առցանց՝ բանկային քարտի կամ Paypal եւ Alipay վճարային համակարգերի միջոցով։ Առաջիկայում կավելանան վճարման այլ եղանակներ։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանում ինտերնետ տեխնոլոգիաները կայուն զարգացում են ապրում, որն էլ ակնհայտորեն նպաստում է բիզնեսի ներթափանցմանն ինտերնետային տարածք։ Իսկ բիզնեսի մասին համացանցում հայտարարելու առաջին քայլը հենց դոմենային անվան գրանցումն է։ Դոմենային անունների իրավատերերի հարաբերակցությունն ինտերնետ օգտատերերի նկատմամբ բավականին ցածր է, հետեւաբար շատ մեծ են այդ սեգմենտի զարգացման հեռանկարները։ Մեր հաճախորդների համար մենք մշակել ենք .am եւ .Հայ դոմենային անունների գրանցման հատուկ առաջարկ եւ վստահ ենք, որ վերջինս դրական կանդրադառնա  տեղական նախագծերի առաջխաղացման վրա», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նախագիծն իրականացվում է Regnest.com դոմենային ոլորտում հայտնի բրենդի հետ համատեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ