News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆինանսների նախարարության գլխավոր տեսուչը հաստատել է, որ գերատեսչությունը ստուգում է նախարարի կողմից «պետությանը պատկանող փոխադրամիջոցը» անձնական նպատակներով օգտագործելու փորձ կատարելու մասին տեղեկությունները, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը այս տարվա ամռանը Պաշտպանության նախարարությանը պաշտոնական հարցում էր ուղարկել՝ խնդրելով իրեն տրամադրել ԱՄՆ ՌՕՈւ-ի օդանավ՝ Եվրոպայում մեղրամիսն անցկացնելու համար: Goldman Sachs ընկերության նախկին թոփ մենեջերը ամռան սկզբին ամուսնացել է շոտլանդացի դերասանուհի եւ մոդել Լուիս Լինթոնի հետ: Զույգը մեղրամիսն անցկացրել է Շոտլանդիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում:

Օգոստոսին արդեն հայտարարվել էր, որ տեսչությունում ծրագրել են ստուգել ֆիննախարարի երկարատեւ ուղեւորությունները: Ֆինանսների նախարարության պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Սթիվեն Մնուչինը ուղեւորությունների համար ռազմական օդանավն օգտագործել է «ազգային անվտանգության շահերի շրջանակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ