News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում վերջին օրերին մոտ 30 մարդ է կալանավորվել իսլամիստների կողմնակիցների եւ գահաժառանգ արքայազնի դեմ իշխանությունների գործողությունների շրջանակում, հայտնում է AP–ը։

Սաուդյան Արաբիայի իրավապաշտպանները հայտարարում են, որ ձերբակալվածների թվում են հայտնի աստվածաբաններ, բանաստեղծներ եւ ակնառու մտավորականներ։ Կառավարությունը լղոզված հայտարարություն էր արել՝ հաստատելով Սաուդյան Արաբիայի շահերի դեմ գործող կասկածյալների կալանավորման փաստը։

Հաղորդվում է, որ ենթադրաբար կալանքները կապ ունեն Կատարի եւ նրա արաբական հարեւանների առճակատման հետ, ինչպես նաեւ պայմանավորված են այն լուրերով, որ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը շուտով կարող է ժառանգել հոր գահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ