News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրում մաքսատուրքերի ազատականացման վերաբերյալ դրույթ չկա, քանի որ Հայաստանը ԵՏՄ անդամ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Եվրահանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը:

Նրա խոսքով, ԵՄ-ի հետ ստորագրվելիք նոր Շրջանակային համաձայնագիրը մի շարք պայմաններ կընձեռի հայկական բիզնեսին, մասնավորապես, այն ավելի կհեշտացնի Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը եվրոպական երկրներ, որը հնարավորություն կտա զարգացնել գյուղատնտեսությունը Հայաստանում, ինչպես նաեւ ամրապնդել այստեղի գյուղմթերքի ներկայացումը եվրոպական երկրներում։

Սուրմելիսը նշեց, որ համաձայնագրով ԵՄ-ն նպատակ ունի բարելավել ներդրումային միջավայրը Հայաստանում, որը հնարավորություն կտա զարգացնել ներքին բիզնեսն ու բարելավել արտահանման շուկան. «Բիզնես միջավայրի բարելավման ուղղություններից մեկը պետական գնումների իրավիճակի բարելավումն է, եւ այս պայմանագրում մենք ունենք հատուկ պայմաններ եւ դրույթներ, որը հնարավորություն կտա պետգնումների գործընթացը դարձնել ավելի պարզ, թափանցիկ»։

Մյուս կարեւոր դրույթը, ըստ նրա, մրցակցային միջավայրն է. «Մենք այս պայմանագրով նախատեսում ենք բարելավել վիճակն ու ստեղծել մի մարմին, որը կզբաղվի հենց մրցակցային մթնոլորտով: Մրցակցությունը պետք է լինի արդար ու չպետք է լինեն խաղի այլ կանոններ: Պետական ձեռնարկությունները նույնպես պետք է խաղան նույն պայմաններով, ինչպես՝ շուկայի մյուս խաղացողները»։

Անդրադառնալով մաքսատուրքերի հետ կապված հարցին, նա ասաց . «Ինչպես ես արդեն նշել եմ, մաքսատուրքերի ազատականացման վերաբերյալ որեւէ դրույթ չկա: Սա հիմնված է փաստի վրա, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, օգտվում է GSP+-ի արտոնություններից եւ մեծ քանակությամբ ապրանքատեսակներ կամ մաքսատուրք չունեն կամ շատ ցածր մաքսատուրքով են»։

Սուրմելիսը, զուգահեռ տանելով ԵՄ-ի հետ ստորագրվելիք նոր համաձայնագրի եւ նախկինում Հայաստանին առաջարկված Ասոցացման համաձայնագրի միջեւ, նշեց. «Ինչպես ես արդեն նշել եմ, մաքսատուքերի ազատականացման վերաբերյալ որեւէ դրույթ չկա: Սա հիմնված է փաստի վրա, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, սակայն Հայաստան օգտվում է GSP+-ի արտոնություններից եւ մեծ քանակությամբ ապրանքատեսակներ կամ մաքսատուրք չունեն կամ շատ ցածր մաքսատուրքով են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ