News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի լրագրող Լու Բյուրոն, որը կալանքի տակ էր գտնվում Թուրքիայում, ազատ է արձակվել ու շուտով կարտահանձնվի Ֆրանսիային ։ Այս մասին սեպտեմբերի 15-ին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով լրագրողի փաստաբաններին։

Ֆրանսիացի լրագրողի ազատ արձակմանը նախորդել էր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի այցելությունը Թուրքիա։ Երեկ Լե Դրիանը Թուրքիայի իշխանություններին կոչ էր արել ազատ արձակել Լու Բյուրոյին, որը մեկուկես ամիս կալանքի տակ է։

Ավելի վաղ թուրքական դատարանը երկու անգամ մերժել էր Լու Բյուրոյի ազատ արձակման խնդրանքները՝ չնայած օգոստոսի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անձամբ էր քննարկել նրա ազատ արձակումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

Երեկ ԱՆկարա իր այցելության ժամանակ Լե Դրիանը շեշտել է, որ չնայած հիմա ԵՄ- Թուրքիա հարաբերությունները բարդացել են՝ Փարիզը չի ուզում փչացնել Անկարայի հետ հարաբերությունները ու թուրքական իշխանություններին կոչ է արել ապացուցել եվրոպական արժեքներին իրենց հանձնառությունը։

Լու Բյուրոն ձերբակալվել էր օգոստոսի 26-ին՝ ահաբեկչական գործունեության ու քուրդ խռովարարների հետ կապերի կասկածանքով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ