News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մոլեգնած «Իրմա» փոթորկի պատճառով հայ համայնքը բարեբախտաբար նյութական մեծ կորուստներ չի կրել: Այս մասին NEWS.am-ին ասաց նահանգի հայկական Սուրբ Դավիթ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Գալստյանը:

«Թեթեւ վնասներ է կրել հայ համայնքը. մեկի տունն է մասնակի վնասվել, մյուսի խանութը կամ ավտոմեքենան: Այնպիսի վնասներ չեն, ինչպես որ Հյուսթոնում եղավ: Մարդիկ էլ կամաց-կամաց վերադառնում են Ֆլորիդա»,- ասաց հայ համայնքի ներկայացուցիչը:

Հայկական եկեղեցին նույնպես վնասներ չի կրել: Տեր Փառեն քահանա Գալստյանի խոսքով, եկեղեցին չի հոսանքազրկվել եւ այդ օրերին էլեկտրականությունից զրկված մարդիկ հնարավորություն են ունեցել օգտվելու եկեղեցու խոհանոցից:

«Մենք հայտարարել էինք, որ կարող են հանգիստ գալ եւ օգտվել խոհանոցից: Ներկայումս նահանգում էլեկտրականության վերականգնման աշխատանքները շարունակվում են»,- նշեց նա:

Նշենք, որ Ատլանտյան օվկիանոսում երբեւէ գրանցված ամենահզոր «Իրմա» փոթորկի հետեւանքով, ըստ ՄԱԿ-ի, հնարավոր է, որ 37 մլն մարդ տուժի: «Իրմա» փոթորիկը, որի հզորությունը հասել է առավելագույն 5 բալի, կարիբյան տարածաշրջանում ամայացման հետք է թողել: Ֆլորիդա փոթորիկը հասել էր սեպտեմբերի 10-ին: «Իրմա»-ի հետեւանքով նախնական տվյալով կա 12 զոհ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ