News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարդկանց մեջ բարձր է գնահատում հուսալիությունը եւ խոսքին տեր լինելը։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, այս մասին ՌԴ նախագահը ասել է լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ։

«Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը այն մարդկանցից է, ով պահում է իր խոսքը։ Նրա հետ դժվար է ինչ–որ բան պայմանավորվել, բայց եթե արդեն պայմանավորվել ես, ապա նա գնում է մինչեւ վերջ՝ այդ պայմանավորվածությունը ավարտին հասցնելու համար։ Ինչն էլ փորձում եմ նաեւ ես անել իմ կողմից»,– ասել է ՌԴ նախագահը։

Իսկ այն հարցին, թե ՌԴ նախագահը հետախուզության Աթամբաեւի հետ կգնար, Պուտինը պատասխանել է. «Ես այլեւս չեմ աշխատում հետախուզությունում, չնայած որ հետախուզությունը միշտ ինձ հետ է։ Մենք նրա հետ զբաղվում ենք ոչ պակաս կարեւոր գործով՝ հասարակական աշխատանքով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ