News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին հայտնել է մինչեւ տարվա վերջ ՆԱՏՕ–ի եւ ԱՄՆ–ի հետ համագործակցությամբ լիարժեք ԶՈւ ստեղծելու պլանների մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Կոսովոյի հանրային հեռուստառադիոընկերությանը։
Աղբյուրը հայտնում է, որ Տաչին ստիպված է եղել ապրիլին խորհրդարանից հետ կանչել Կոսովոյի Անվտանգության ուժերը լիարժեք բանակի վերափոխելու մասին օրենքը։ Համապատասխան փոփոխությունները սահմանադրության մեջ կատարելու համար անհրաժեշտ էր 120 պատգամավորների ձայների առնվազն 2/3-ը։ Վերափոխումը այլ ճանապարհով՝ Կոսովոյի անվտանգության ուժերի լիազորությունները սովորական օրենքով ընդլայնելու նրա փորձը հանդիպեց միջազգային հանրության դիմադրության, մասնավորապես ԵՄ–ի եւ ԱՄՆ–ի կողմից։

«Մենք կկառուցենք ժամանակակից, բազմազգ, պրոֆեսիոնալ եւ հուսալի հեռանկար՝ ՆԱՏՕ–ին անդամակցելու համար»,– ասել է Տաչին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ