News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության օրը, աբխազահայերը հիշում են նաեւ մահաջիրներին՝ դժբախտության եղբայրներին: Այս մասին սեպտեմբերի 16-ին Երեւանում լրագրողներին ասաց Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչ Սուրեն Կերսելյանը:

Ապրիլի 24-ին հայ համայնքը հավաքվում է Գագրայի Փրկչի եկեղեցում, որը վերջին տարիներին է կառուցվել: Մեծ Եղեռնի անմեղ զոհերին հիշելուց հետո հայերը դեպի ծով են ուղեւորվում եւ ջուրն են իջեցնում ծաղկեպսակներ՝ խորհրդանշականորեն դրանք ծովով ուղարկելով աբխազների վշտի ճանապարհի հետքով, որոնք հայրենիքից զրկվել են:

«Այս կերպ մենք հարգում ենք մահաջիրների հիշատակը, որոնք հարկադրված էին հայրենի հողը լքել եւ ուղեւորվել Օսմանյան Թուրքիայում զրկանքների ճանապարհով: Նրանք, ինչպես եւ հայերը, զրկվել են հայրենիքից, իսկ ոմանք՝ նաեւ կյանքից: Եվ այդ օրը մենք պետք է մեր գլուխը խոնարհենք նրանց ճակատագրի առջեւ»,- նշեց Կերսելյանը:

Հայրենադարձ մահաջիրների հանդեպ հայերի վերաբերմունքն այնպիսին է, ինչպես Աբխազիայի մյուս բոլոր բնակիչների հանդեպ, ընդգծեց նա:

«Անցած խորհրդարանական արշավներից մեկի ժամանակ ինձ հետ առաջադրվել էր հայրենադարձ աբխազ, որն ինձ անցավ: Սակայն երբ ես քարոզում էի մեր շրջանի հայերի առջեւ, մտքովս էլ չէր անցնում շահարկել «թուրքական գործոնը»: Ես հայերին ասում էի՝ բարեկամներ, նա Աբխազիայի նույնպիսի քաղաքացի է, ինչպես եւ մենք: Այդպես էլ կա: Նրանք մասնակցում են մեր տոներին եւ միջոցառումներին, մենք՝ նրանց: Եվ սա պատահականություն չէ: Մեր 2 ժողովուրդների եղբայրությունը երեկ չի ծնվել, եւ մենք այնքան իմաստնություն ունենք, որ այն չտապալենք»,- նշեց Կերսելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ