News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 21-ին նիստ կանցկացնի՝ նվիրված Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրին: Վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում աղբյուրին՝ այս մասին հայտնել է AFP-ն: Գործակալության տեղեկություններով՝ անդամ երկրները կներկայացվեն արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով:

Նշվում է, որ հանդիպման նախաձեռնողը ԱՄՆ-ն է: Դիվանագետները Նյու Յորքում կհավաքվեն ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանին մասնակցելու համար:

Հինգշաբթի Անվտանգության խորհուրդը արտահերթ խորհրդակցություն է անցկացրել՝ կապված Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային փորձարկման հետ, որն իրականացվել է 2375 բանաձեւն ընդունելուց 4 օր հետո, որով նախատեսվում էր Փհենյանի դեմ պատժամիջոցների խստացում:

Բանավեճի արդյունքներով հայտարարություն է ընդունվել, որով դատապարտվել են Հյուսիսային Կորեայի ղեկավարության սադրիչ գործողությունները, ինչպես նաեւ նշվել է երկրի նկատմամբ գործող սահմանափակումներին ամբողջովին հետեւելու անհրաժեշտության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ