News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան ավելի շատ է զգում ԵՄ-ի կարիքը, քան հավաստիացնում է ՄԹ կառավարությունը։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին, գրում է The Independent-ը։

«Մեծ Բրիտանիայի իշխանությունները պետք է որոշեն, թե հատկապես ինչ հարաբերություններ են ցանկանում ԵՄ-ի հետ, նաեւ ընդունեն, որ որոշ հարցերում Թագավորությունը ԵՄ-ի կարիքն ավելի շատ է զգում, քան կառավարությունն է հավաստիացնում իր քաղաքացիներին»,- նշել է Տայանին։ Նրա խոսքով՝ ինքը «հարգում է ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը, բայց հույս ունի ապագայում պահպանել սերտ հարաբերություններ»։ ԸՆդ որում ԵԽ նախագահը շեշտել է, որ Բրեքսիթի վերաբերյալ բանակցություններում «բրիտանական կո՛ղմը պետք է որոշակի առաջարկներ անի, այլ ոչ թե հակառակը»։

Տայանին նաեւ նշել է, որ «Մեծ Բրիտանիայի ու ԵՄ-ի փոխհարաբերությունների հիմքն են դառնալու երեք առանցքային հարցերի շուրջ որոշումները»՝ ԵՄ քաղաքացիների իրավունքների պաշտպանություն, Մեծ ուրբաթի մասին համաձայնագրի ձեռքբերումների պահպանում (Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ) եւ ֆինանսական պարտավորությունների կատարում։ Նա ակնկալում է, որ Ֆլորենսում իր ելույթի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այս կետերի շուրջ որոշակի առաջարկներ կանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ