News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 18-ին Հայաստանում նշվում է Աստղագիտության օրը։ Այդ օրը ավանդաբար կազմակերպվում են զանազան թեմատիկ միջոցառումներ։

 Օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1908-ի սեպտեմբերի 18-ին է Թբիլիսիում ծնվել նշանավոր հայ գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր, Հայաստանի Ազգային հերոս ակադեմիկոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանը, հայտնում է Calend-ը։

Վիկտոր Համբարձումյանի աշխատությունները վերաբերել են աստղերի եւ միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի եւ գալակտիկաների տիեզերածնության եւ մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, աստղերի թաղանթների ֆիզիկայի, աստղային ասոցացիաների ու աստղերի էվոլյուցիայի բնագավառներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ