News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Սեւ ծովը շրջանակող ճանապարհի կառուցման ուղղությամբ համակարգված զարգացման փոխըմբռնման հուշագիրը։ Росбалт-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթն ուղղված է Սեւծովյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջեւ ավտոտրանսպորտային միջազգային բեռնափոխադրումների ոլորտում    հարաբերությունների ամրապնդմանը։ 

Տեղեկացնենք, որ Սեւ ծովը շրջանակող մայրուղու երկարությունը կկազմի մոտ 7 հազար կիլոմետր։ Ավտոմայրուղու հիմնական ուղղությունը, ինչպես նաեւ նրա ճյուղերը կանցնեն Հայաստանով, Վրաստանով, Ադրբեջանով, Թուրքիայով, Հունաստանով, Ալբանիայով, Բուլղարիայով, Սերբիայով, Ռումինիայով, Մոլդովայով, Ուկրաինայով եւ Ռուսաստանով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ուկրաինայի տրանսպորտի եւ կապի նախարարությունն առաջարկել էր Ռուսաստանին շրջանակող ճանապարհին միացնել նաեւ Կերչ-Կուբան կամուրջը, որը կկրճատի ճանապարհը հատկապես Կովկասի համար։ Նոյեմբերի 26-ին Մոսկվայում ստորագրվել է Կերչի նեղուցի վրա տրանսպորտային անցումի կառուցման կազմակերպան մասին հուշագիրը։  

7 հազար կմ երկարությամբ մայրուղու կառուցումն իրականացվելու է ծրագրի մասնակից երկրների միջոցներով եւ մասնավոր ներդրումներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ