News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է այսօր մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին եւ նշել, որ իշխանություններն համաժողովին չեն հրավիրել ԵԼՔ դաշինքի գեթ մեկ ներկայացուցչի, այդպիսով խուսափելով տարբերվող կարծիքներից:

«Փոխադարձ վստահության եւ միության անվան տակ ծպտվելով` Հայաստանի ապաշնորհ իշխանություններն այս համաժողովին չեն հրավիրել «Ելք» դաշինքի գեթ մեկ ներկայացուցչի, այն դեպքում, որ համաժողովին քննարկվելու են համահայկական նշանակության հարցեր` քաղաքական, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական եւ այլ մարտահրավերների շուրջ: Կհարցնեք` ինչու չեն հրավիրել. որովհետեւ մեր իշխանությունները սարսափում են տարբերվող կարծիքներից եւ այլընտրանքային մոտեցումներից:

Այսպիսով, Երեւանում կազմակերպում են համահայկական միջոցառում, որին չեն հրավիրում խորհրդարանական ընդդիմությանը, քանի որ մենք կարող ենք մերկացնել նրանց ողջ սնանկությունն ու ներկայացնել Հայաստանի զարգացման տարբերվող մոտեցումներ: Արդյունքում, իշխանությունները նույնիսկ մենաշնորհի են վերածել սփյուռքը` մոլորեցնելով սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչների, կազմակերպելով համահայկական հավաք եւ դրանից դուրս թողելով իրենց նեղ շրջանակից դուրս գտնվողներին:

Ահա այսպես, սեպտեմբերի 18-20-ը Հայաստանում կանցկացվի Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը` փողադարձ անվստահության, կեղծ միության եւ բացարձակ անպատասխանատվության պայմաններում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Տպել
Ամենաշատ