News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը պետք է 4 մլն-ի հասցնել: Այս մասին սեպտեմբերի 18-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Երեւանում ընթացող Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովի բացմանը ելույթ ունենալիս (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսոտովանել է, որ Հայաստանում ժողովրդագրական միտումները երկրի ղեկավարությանը շատ են մտահոգում: Եվ իշխանությունների քայլերն ուղղված կլինեն բնական աճի մեծացմանը, միգրացիոն հավասարակշռության շրջադարձին ժամանումների, հայրենադարձության ուղղությամբ:

«Մենք հայտարարել ենք, որ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք ՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետևաբար նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում։ 

Հենց այս խնդրի իրականացումն է դառնալու, իմ կարծիքով, գալիք մի քանի Հայաստան-սփյուռք համաժողովների քննարկման հիմնական թեման։ Մինչև հաջորդ համաժողով մենք կավարտենք բոլորիս անելիքների քարտեզագրումը, կբյուրեղացնենք ինչպես մեր միասնական քայլերի տրամաբանությունը, այնպես էլ սփյուռքի յուրաքանչյուր համայնքին բաժին ընկնող նպատակների ու անելիքների համալիրը։

Հաջորդ Հայաստան-սփյուռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի համահայկական քննարկման հավաքն ու դրա իրականացման ընթացքի իրական սկիզբը։ Սա պայմանավորվում ենք հենց հիմա այստեղ:

Նշված նպատակին հասնելու ամենակարեւոր ուղիներից մեկը արժանապատիվ աշխատավարձ ստանալու հնարավորության ստեղծումն է, երկրի մրցունակության բարձրացման համար գործնական նոր նախագծերը: «Անհրաժեշտ է աջակցել Սփյուռքի ուժերին, որոնք ցանկանում են Հայաստանում միջոցներ ներդնել, այստեղ շահույթ ստանալ: Եվ մենք այդպիսի մեծ թվով օրինակներ ունենք»,- հավելեց Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ