News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեյցարական Jaquet Droz ժամացույցի գործարանը ներկայացրել է Grande Seconde հավաքածուի առաջին մոդելը՝ լուսնի փուլերի ինդիկատորով, հաղորդում է «Լենտա.ռու»-ն։  Նոր Grande Seconde Moon ժամացույցը հագեցած է Jaquet Droz 2660QL3 մանուֆակտուրային կալիբրով։

Ժամացույցի 43 մմ տրամագծով կորպուսը պատված է սպիտակ կամ վարդագույն ոսկով։ Ոսկե Լուսնի պատկերով լուսնային փուլերի ինդիկատորը  տեղադրված է «ժամը վեցի» դիրքով վայրկյանաչափի թվատախտակի վրա։ Մոդելի կարող է աշխատել 68 ժամ շարունակ։ Ժամացույցի կաշեգոտին կոկորդիլոսի կաշվից է։ Ժամացույցն ուղղման կարիք ունի 122 տարի եւ 46 օրը մեկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ