Հայաստանը Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ճանապարհին ոչ մի խոչընդոտ չի ստեղծի: Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում «Հրատապ արտաքին քաղաքական մարտահրավերներ եւ Հայաստան-Սփյուռք համագործակցություն» հարթակում պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ է Հայաստանը նոյեմբերի 24-ին հրաժարվի Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից:
«Մեր կողմից խափանումներ չկան, եւ մենք այս փաստաթղթի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չենք ստեղծի»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի ստորագրումը նախատեսված է ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում: