News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհում մոտ 40 մլն մարդ ստրկության զոհ է դարձել, պարզվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության հետազոտությամբ որն անցկացվել է Walk Free Foundation-ի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ, փոխանցում է RG-ն: 

Ինչպես նախկինում, ստրկությունը վառ արտահայտված գենդերային երանգ ունի: 40 միլիոն մարդուց 29-ը կանայք եւ աղջիկներ են: Նրանցից 99 տոկոսին ընդգրկել են սեքս ինդուստրիայի մեջ:

Դրանից զատ, մասնագետները պարզել են, որ 7-ից մինչեւ 15 տարեկան 152 մլն երեխա դարձել է հարկադիր աշխատանքի զոհ: Հիմնականում Աֆրիկայում, որտեղ են գտնվում աշխատանքի ցածր արտադրողականությամբ երկրները: Երեխաների մեծ մասը (70,9 տոկոսը) ընդգրկված է գյուղատնտեսական աշխատանքների մեջ, յուրաքանչյուր 5-րդը՝ ծառայությունների ոլորտում, 11,9 տոկոսն աշխատում է արտադրություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ