News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանն Ուկրաինայից իմաստուն դուրս եկավ ԵՄ–ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցերում: Այս մասին սեպտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Նրա խոսքով՝ ասոցացված անդամակցության հարցերում, երբ այդ հարցն արդիական էր Հայաստանի համար մինչեւ ԵՏՄ մուտք գործելը, շատերն ասում էին, որ «երկիրը զրկվում է ինքնիշխանությունից, որ ԵՄ-ն հատուկ պարտավորություններ չի վերցնում իր վրա, որ ոչ մի օգուտ չստանալով՝ Հայաստանը ստանձնում է մի շարք պարտավորություններ»:

Հիշեցնելով Ուկրաինայի փորձը՝ Միհրանյանը նշեց, որ Հայաստանն ավելի իմաստուն դուրս եկավ, և որոշումներ ընդունվում են երկրի շահերից ելնելով: «Կարծում եմ, որ ԵՄ-ն ընտրեց ավելի մեղմ տարբերակներ և Հայաստանը չունի շահերի բախում, այսինքն՝ ԵՄ–ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը չի հանգեցնի ԵՏՄ շահերի բախման»,- նշել է Միհրանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ