News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է լրացնի դեռեւս 90-ական թվականներին Իսրայելի հետ հարաբերություններում առաջացած վակուումը: Սեպտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ առաջացած վակուումը Ադրբեջանը լրացրեց: Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանի եւ Իսրայելի հարաբերություններում փոփոխություններն ավելի լայն ենթատեքստ ունեն: Այս կապակցությամբ նա նշեց Թրամփի օրոք ԱՄՆ դիրքորոշման փոփոխությունը հակաիրանական հարաբերությունների խստացման ուղղությամբ: «Սրան ավելացավ նաեւ Սաուդյան Արաբիայի եւ հակաիրանական դաշինքի ստեղծման ոդիսականը, որի սուր անկյուններից մեկն ուղղված է Իսրայելի դեմ: Ճկուն եւ խորամանկ քաղաքականություն վարելով՝ Իսրայելը չի ցանկանում մնալ երկու մուսուլմանական երկրների՝ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի արանքում:

Իր էմիսարներին Երեւան ուղարկելով՝ Իսրայելը նաեւ շոշափել է Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը: Նրանք փորձել են այս նպատակով Երեւանին որպես պլացդարմ օգտագործել»,- կարծում է Նավասարդյանը

Քաղաքագետը շեշտեց, որ Հայաստանն անկախ պետություն է եւ պետք է բոլոր ուղղություններով իր շահերը պաշտպանի: Եթե չենք կարողանում Իրանի եւ Իսրայելի միջեւ միջնորդ դառնալ, ապա գոնե պետք է կարգավորենք Իսրայելի հետ հարաբերությունները»,- նշեց Նավասարդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ