News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե չի կարողանում հավատալ, որ ԱՄՆ ղեկավարությունը հրաժարվել է զենք վաճառել իր թիկնապահների համար։

Ինչպես տեղեկացնում է թուրքական NTV–ն, Էրդողանը ամերիկյան PBS—ին տված հարցազրույցում ասել է, թե տարօրինակ է, որ ԱՄՆ ղեկավարությունը անվճար զենք է բաժանում Սիրիայի քրդական YPG–ին, իսկ իր թիկնապահների համար նույնիսկ գումարի դիմաց հրաժարվում են վաճառել։

«Չեմ կարողանում հավատալ, որ ԱՄՆ ղեկավարությունը հրաժարվել է զենք վաճառել իմ թիկնապահների համար։ Մեր հարցերին պատասխան չգտնելով՝ որպես ռազմավարական դաշնակից, տխրել ենք»,–ասել է Էրդողանը։

Նշենք, որ ԱՄՆ իշխանությունները սառեցրել են ամերիկյան մի ընկերության կողմից Թուրքիայի նախագահի թիկնապահների համար նախատեսված 1.2 մլն դոլար արժողությամբ զենքի վաճառքի թույլտվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ