News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունում մեկնաբանել են նույնասեռականների զանգվածային կալանավորումների պատճառները: «Ադրբեջանում սեռական փոքրամասնությունները երբեք չեն հետապնդվել: Բայց դա չի նշանակում, որ այդ կատեգորիայի  քաղաքացիներն ազատվում են անօրինական գործողությունների պատճառով պատասխանատվությունից: Վերջին ժամանակներս ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ կանոնավոր մարմնավաճառությամբ են զբաղվում՝ երեկոյան ժամերին հավաքվելով քաղաքի կենտրոնի որոշակի տեղերում: Նրանց պահվածքը խախտում է հասարակական կարգը:

Քաղաքի բնակիչները բազմիցս դիմել են ոստիկանությանը՝ պահանջելով դադարեցնել այդ մարդկանց անօրինական վարքագիծը, և մենք ստիպված էինք քայլեր ձեռնարկել: Այնպես որ գործողությունները սկսվել են այն մարդկանց նկատմամբ, ովքեր վաստակում էին մարմնավաճառությամբ, այլ ոչ թե միանշանակ նույնասեռական փոքրամասնությունների դեմ: Ի դեպ, պարզվել էր, որ «փողոցում աշխատողներից»  շատերը վեներական հիվանդությունների և ՄԻԱՎ-ի կրողներ են»,- haqqin.az-ին հայտնել են  ՆԳՆ  մամուլի ծառայությունից՝ ի պատասխան Ադրբեջանում նույնասեռականների իրավունքների ոտնահարման բողոքների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ