News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 18-ին Վիեննայում մեկնարկել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ:

Ելույթ ունենալով համաժողովում՝ ՀՀ պատվիրակության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործմանը, միջուկային զենքի չտարածման պայմանագրի պարտավորությունների պահպանմանը, կարեւորել Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման բարձր մակարդակը։ Նախարարը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել  է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված փորձագիտական առաքելությունների արդյունքներին, որոնց համաձայն Հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի հետ երկարատեւ ու արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Համաժողովի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ