Չեխիայի արեւելքում՝ Օլոմոուց քաղաքում, ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարին, ինչի հետեւանքով վիրավորվել է 9 մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով շտապ օգնության ծառայության տնօրեն Յան Վայնբերգին։
«Վթարից տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 5 տղամարդ եւ 4 կին։ Բարեբախտաբար, գնացքը մոտենում էր կայարանին, եւ արագությունը մեծ չէր»,– ասել է Վայնբերգը։
Վթարը տեղի է ունեցել երկաթուղային անցման վրա։ Բեռնատարը երկաթգիծ էր դուրս եկել կարմիր լույսի տակ։