News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իսլամացած հայերն արդեն չեն վախենում խոսել իրենց մասին։ Այս մասին սեպտեմբերի 20-ին՝ Հայաստան–սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ, ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ընդունված է համարել, որ արտասահմանում 7 մլն հայ է ապրում, սակայն նրանց թվին պետք է գումարել 2 մլն իսլամացած հայերին, որոնք արդեն չեն վախենում ասել, թե ով ենք իրենք։ Հայերն ապրում են աշխարհի 118 երկրներում։ Երկրի սահմաններից դուրս կա 30 հազար հայկական կազմակերպություն, 38 համահայկական, 712 եկեղեցի, 1004 դպրոց, 34 թանգարան, 103 հայագիտական կենտրոն, 637 մշակութային կենտրոն։ «Իսկ սահմանադրական բարեփոխումներով ամրագրվել է հայ ազգի հայրենադարձության եւ պահպանման խնդիրը։ Իսկ նրանք, ովքեր արտասահմանում են ապրում, պետք է իրենց երկրների օրինավոր քաղաքացիներ լինեն, որպեսզի հայ ազգի նկատմամբ հարգանք ներշնչեն եւ միաժամանակ պահպանեն իրենց լեզուն, ավանդույթներն ու հայկական ընտանիքը»,– ասել է Հակոբյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ