News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չինաստանը կարծում է, որ Կորեական թերակղզում ստեղծված  բարդ եւ լարված իրավիճակում բոլոր կողմերը զսպվածություն կցուցաբերեն եւ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացի վերսկսման համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Լու Կանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  կողմից Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունը ոչնչացնելու մասին հայտարարությունը, հաղորդում է «Ռիա Նվոստին»։

«Հուսով ենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր կողմերը զսպվածություն կցուցաբերեն ընդունված բանաձեւերի կատարման հարցում  եւ ավելի մեծ ջանքեր կգործադրեն Կորեայի թերակղզում լարվածության մեղմացման եւ անհրաժեշտ պայմաններ կստեղծեն խնդրի դիվանագիտական  կարգավորմանը հնարավորինս շուտ վերադառնալու  համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Լու Կանը:

Ավելի վաղ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ ամբիոնից, հայտարարել էր, որ ԱՄՆ-ին այլեւս ոչինչ չի մնա, քան ոչնչացնել ԿԺԴՀ-ն, եթե այն սպառնա Միացյալ Նահանգներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ