News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տասը տարի առաջ Հայաստանում եղել է 40 հազար շրջանավարտ, իսկ 2017 թվականին` ընդամենը 19 հազար: Այս մասին սեպտեմբերի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է խորհրդարանի նախկին պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ եթե երկրում իրավիճակը շարունակի նման արագ տեմպերով վատթարանալ, ապա երկու տարվա ընթացքում այդ թիվը կհասնի 11 հազարի:

«Անկախության սկզբնական շրջանում Հայաստանում դպրոցների շրջանավարտների թիվը հասնում էր 60 000-ի (Խորհրդային Հայաստանում բարձր ծնելիության պատճառով-խմբ.): Իսկ տասը տարի առաջ, ստացվում է, երեք անգամ ավելի է եղել, քան հիմա»,-ասել է Մանուկյանը՝ հավելելով, որ այդ թվերին պետք է  նայել ոչ այնքան ժողովրդագրության տեսանկյունից, որքան ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, որը նրա կարծիքով գտնվում է լուրջ վտանգի տակ, քանի որ պետությունը կորցնում է ոչ միայն դպրոցականներին ու քաղաքացիներին, այլեւ պոտենցիալ զինվորներին։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը շեշտել է, որ եթե առաջիկա տարիներին շրջանավարտների թիվը հասնի 12 000-ի, ապա երկրում իրավիճակը կարելի է բնութագրել միայն որպես ժողովրդագրական աղետ:

«Միայն վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի դպրոցներից պակասել է 13 500 աշակերտ։  Բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում իրավիճակը նույնիսկ ավելի վատ է», - ասել է ընդդիմադիրը՝ հավելելով, որ բուհերը, զբաղված են ոչ թե ուսանողներին կրթելով,  բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմամբ, այլ բիզնես անելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ