News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանն անկախացավ ԽՍՀՄ փլուզման շնորհիվ։ Սեպտեմբերի 21-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։

Խոսելով անկախության շրջանի նվաճումներից՝ նա նշեց բազմակուսակցական համակարգի ստեղծումը, հայկական բանակի ձեւավորումն ու դրա հետագա ամրապնդումը, որը երկրի անվտանգության ապահովման հիմնասյունն է։  Մինասյանի կարծիքով՝ պակաս կարեւոր չէ նաեւ այն փաստը, որ Հայաստանն այս տարիներին որպես պետություն կայացել է եւ ունի պետական բոլոր ինստիտուտները: Նա կարեւորեց նաեւ Հայաստանում քաղաքացիական հասարակության ստեղծումը:

Պատմաբանը միեւնույն ժամանակ նշեց, որ Հայաստանի անկախության շրջանը, հատկապես առաջին տարիները բարդ էին, քանի որ երկրիը  շրջափակման մեջ էր հայտնվել եւ դրան զուգահեռ ստիպված էր Լեռնային Ղարաբաղին օգնել իր անկախության համար պաքարում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ