News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի հետ:

Արտգործնախարարները անդրադարձան հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների մի շարք օրակարգային հարցերին, քննարկեցին առաջիկա բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակացույցը, արծարծեցին միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների պաշտպանության, այդ ուղղությամբ համատեղ նախաձեռնություններով հանդես գալու շուրջ:

Բանակցությունների օրակարգում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ