News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մադագասկարի արտգործնախարար Էրի Ռաբարի-Նձակայի հետ:

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Էրի Ռաբարի-Նձակային բարեկամ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերով նոր խթան կհաղորդվի երկկողմ հարաբերություններին։ Նախարար Նալբանդյանը ջերմությամբ վերհիշելով անցյալ նոյեմբերին իր այցելությունը Անտանանարիվու՝ շնորհակալություն հայտնեց Մադագասկարին՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման որոշմանը սատարելու համար։

Նախարարները կարևորեցին բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացումը։

Էդվարդ Նալբանդյանը և Էրի Ռաբարի-Նձական հանգամանալից զրույց ունեցան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, Երևանում հաջորդ տարի կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ