News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքից հետո Թուրքիայում վախը պակասել է: Այս մասին սեպտեմբերի 21-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրք լրագրող եւ հրապարակախոս Ալի Բայրամօղլուն:

Բայրամօղլուն Հրանտ Դինք հիմնադրամի հիմնադիրներից մեկն է եւ նրա մտերիմ ընկերներից է եղել: Դինքը նրան հայտնել է աճող տագնապի մասին, այդ թվում՝ նաեւ 2007 թվականի հունվարին իր սպանությունից առաջ վերջին շաբաթներին:

Բայրամօղլուի հավաստիացմամբ՝ այն լարվածությունը, որը նախկինում կար, հիմա արդեն չկա, սակայն, միեւնույն է, ներկայիս Թուրքիայում իրենց լավ չեն զգում նրանք, ովքեր ցանկանում են ճշմարտության մասին խոսել: Իհարկե, վտանգ կա նաեւ պատգամավոր Կարո Փայլանի համար, նաեւ շատ այլ թուրք ակտիվիստների, գրողների, լրագրողների համար: Ուղղակի հիմա մթնոլորտը մի փոքր փոխվել է: Ինչպես նախկինում, սպառնալիքներ կան, սակայն մարդիկ չեն վախենում ազատ մտածելուց: «Այսուհանդերձ, անհնար է լավագույն ժամանակների սպասումներ ունենալ: Սակայն կարծում եմ, որ նույնիսկ այնպիսի ավտորիտար առաջնորդը, ինչպիսին Էրդողանն է, ականջալուր է լինում, թե ինչ է տեղի ունենում եւ ինչ է մտածում հանրությունը: Այսօր առավոտյան մեզ զանգահարեց Հրանտի այրին՝ Ռաքելը, եւ լավագույն մաղթանքներ փոխանցեց»,- հավելեց Բայրամօղլին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ