News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրաքյան Քուրդիստանը մինչեւ հիմա պատրաստ է անկախության հանրաքվեն հետաձգել ինքնավարությանը որոշակի երաշխիքներ տրամադրելու դեպքում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի լրատվամիջոցների հարցերով խորհրդական Քիֆահ Սանջարին:

Սանջարիի խոսքով՝ «վերջին մի քանի ժամերին շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին կրկին մի շարք երաշխիքների տրամադրման առաջարկով է հանդես եկել՝ ուղղված նրանց, ովքեր հանրաքվեի հետաձգում են պահանջում»:

«Եթե այդ երաշխիքները, որոնք հաշվի կառնեն Քուրդիստանի իրական դիրքը, տրամադրվեն, ապա մենք հանրաքվեի անցկացման ժամկետը կտեղափոխենք եւ սեպտեմբերի 25-ին կնշենք այդ երաշխիքներին հասնելու տոնը»,- հայտարարել է Սանջարին:

Նրա խոսքով՝ այս պահին որոշումը կախված է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիից, ԱՄՆ վարչակազմից եւ ՄԱԿ-ից:

«Պահանջվող երաշխիքներն են՝ ամենամոտ ժամանակում հանրաքվեի անցկացման այլ ժամկետի համաձայնություն, դրա արդյունքների հանդեպ հարգանք: Իրաքյան կողմի հետ սահմանների ապալիմիտացման մասին բանակցությունների մեկնարկ, ջրային պաշարների հարցի քննարկում, ինչպես նաեւ բանակցություններ վիճելի տարածքների շուրջ, որոնց թվում են Քիրքուքը, Սինջարը եւ այլ հողեր»,- ասել է Սինջարին:

Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները Իրաքից անկախանալու հանրաքվեի անցկացումը նշանակել են սեպտեմբերի 25-ին՝ արհամարհելով կենտրոնական իշխանությունների կարծիքը: Բաղդադում հանրաքվեն ապօրինի են համարում, որի անցկացման դեմ է քվեարկել խորհրդարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ