News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը հերթական քրեական պատմության մեջ է հայտվել։ Այս մասին ասել  ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am–ի խնդրանքով մեկնաբանելով Dana համալիրների մատակարարման եւ այդ մատակարարումներից Չեխիայի հրաժարավելու մասին լուրերը։

Վերջին զորավարժությունների ժամանակ Ադրբեջանում ներկայացվեց վերոնշյալ համալիրը, որի մասին այդ երկրի բարձրաստիճան ղեկավարները բարձրագոչ հայտարարություններ արեցին լրատվամիջոցներում։ Իրավիճակը տարօրինակ էր։ «Ազատություն» ռ/կ–ի հարցմանն ի պատասխան՝ Չեխիայի ԱԳՆ–ն հայտարարեց, որ մատակարարումների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։ Ընդ որում, ԱԳՆ–ում հայտնեցին, որ վաճառքի արտոնագիրը տրամադրում է արդյունաբերության եւ առեւտրի համապատասխան վարչությունը։ Այդուհանդերձ, Չեխիայի ԱԳՆ–ից նշել են, որ վերջին տարիներին Ադրբեջանին «մահաբեր զենքի» վաճառք չի արտոնագրվել։ Ավելին՝ հրթիռային համալիրներ գնելու Ադրբեջանի հայտերը Չեխիան մերժել է։ Չեխիայի ԱԳՆ–ն առհասարակ տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են համալիրները հայտնվել Ադրբեջանում։

«Ակնհայտ է, որ խոսքը հերթական կոռուպցիոն պատմության մասին է, որոնք Ադրբեջանի դեպքում քիչ չեն»,– ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարող էր դրանք գնել երրորդ երկրների՝ Իսրայելի, Ուկրաինայի միջոցով։ Կամ էլ հենց Չեխիայում կեղծ ընկերությունների միջոցով։ «Իրականում դա բավականին տարածված սպառազինություն է։ Պետք է հիշել, որ ժամանակին Չեխիայում զենքի վաճառքի հսկողությունը խիստ չէր, եւ փող ունենալու դեպքում կարելի էր գնել ինչ ուզես»,– հիշեցրեց փորձագետը։

Նա նաեւ  հավելեց, որ ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին այդ երկիր էր բերվել համալիրների խմբաքանակ, որը համապատասխան զննումներից հետո քիչ արդյունավետ էր ճանաչվել եւ անհետացել էր։ Ադրբեջանում հայտնված համալիրների մի  մասը կարող է կապ ունենալ դրանց հետ։ «Բայց փաստը մնում է փաստ, որ դրանց մատակարարման հետեւում միջազգային մասշտաբի կրիմինալ պատմություն է»,– ընդգծեց Արկադի Գրիգորյանը՝ հավելելով, որ արեւմտյան երկրները պետք է մտածեն այդ մասին։

Մյուս կողմից մտածելու բան ունի նաեւ Ռուսաստանը։ Քանի որ հենց նրա «օգնությամբ» է տեղի ունեցել ռազմական բալանսի խախտումը, որը տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հերթական գալարն է բացել։ Ադրբեջանին զենք վաճառելով եւ դրա դիմաց Հայաստանին «Իսկանդերի» մատակարարումներով փոխհատուցելով՝ Մոսկվան Ադրբեջանին սադրում է Իսրայելի հետ հետագա գործողությունների եւ մերձեցման։ Հիմա խաղին է միացել Չեխիան, որը ԵՄ ներկայացուցիչ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ