News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կատալոնիայում հարյուրավոր ցուցարարներ պահանջում են ազատել ձերբակալված պաշտոնյաներին՝ կապված անկախության հանրաքվեի հետ, որը պետք է անցկացվի հոկտեմբերի 1-ին:

Բողոքի ակցիան ընթանում է Կատալոնիայի հյուսիսարեւելյան Օսպիտալետ դե Լիոբրեգատ քաղաքում:

Համանման ակցիա է տեղի ունեցել Բարսելոնում: Ցուցարարները գիշերն անցկացրել են դատարանի շենքի առջեւ՝ ճոճքերի վրա եւ վրաններում: Կատալոնիայի Ազգային ժողովի քաղաքացիական խումբը կոչ է արել ցույցերը շարունակել մինչեւ ձերբակալված պաշտոնյաներին ազատ կարձակեն:

Իսպանիայի կառավարությունը հանրաքվեն ապօրինի եւ Սահմանադրությանը հակասող է համարում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ