News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության դուռը մշտապես պետք է բաց լինի: Սեպտեմբերի 22-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպխման ժամանակ այս մասին ասաց Թուրքիայի խորհրդարանի՝ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրած պատգամավոր Կարո Փայլանը:

Նրա խոսքով՝ ցավոք, հիմա Թուրքիայի իշխող կուսակցությունը միություն է ստեղծել «Ազգայնական շարժում» կուսակցության հետ: Նա հիշեցրեց, որ 2009 թվականին ստորագրվել են հայ-թուրքական արձանագրությունները, սակայն վերջնանպատակին չեն հասել: «Ներկայումս դուռը փակ է, անհրաժեշտ է ջանքներ ներդնել, որ այն կիսաբաց արվի: Տեղյակ եք, որ հիմա Թուրքիայում ժողովրդավարության առումով իրավիճակը շատ վատթար է: Սակայն ես տեսնում եմ, որ Հայաստանը հիմա ավելի ինքնավստահ է»,- նշեց Փայլանը: Ըստ պատգամավորի՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն դրան պետք է պատրաստ լինի նաեւ Անկարան: «Եվ երկխոսության դուռը պետք է մշտապես բաց լինի: Սա կարեւոր է: Երբ Թուրքիա վերադառնամ, կխոսեմ նախարարների հետ եւ ջանքեր կգործադրեմ այդ դուռը բացելու համար»,- ընդգծեց Կարո Փայլանը:      

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ԳԱ 72-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս հայտարարել էր. «Եթե մինչեւ 2018 թվականը Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնի, Հայաստանն այն անվավեր կհամարի»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ