News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսպանիայի իշխանությունները Կատալոնիա են ուղարկում ոստիկանության լրացուցիչ ուժեր՝ խոչընդոտելու համար անկախության հանրաքվեի անցկացումը: Իսպանիայի ՆԳՆ-ից հայտարարել են, որ ոստիկանության լրացուցիչ ուժերը կարգը կպահպանեն եւ կհետեւեն, որպեսզի հանրաքվեն, որը Իսպանիայի իշխանություններն ապօրինի են համարում, չանցկացվի, փոխանցում է Reuters-ը:

Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Կատալոնիա է ուղարկվել արդեն 3 հազար ոստիկան, եւս 4 հազարը ճանապարհին են: Նրանք կմիանան գրեթե 5 հազար ոստիկաններին, որոնք սովորաբար տեղակայված են Կատալոնիայում: «Նրանց կհանձնարարվի կարգը պահպանել, նրանք կգործեն ապօրինի հանրաքվեն անցկացնելու դեպքում»,- նշված է Իսպանիայի ՆԳՆ հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ