News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայում նորապսակները քննության տակ են հայտնվել հարսնացուի սարիի երկար փեշը բռնելու համար տեղի հարյուրավոր դպրոցականներին օգտագործելու պատճառով։ Փեշի երկարությունը 3․2 մետր էր։ Քանդի քաղաքի կենտրոնում քայլող նորապսակների ետեւից 250 դպրոցական էր քայլում, որոնք պահում էին փեշը, եւս 100 աշակերտուհի էլ նորապսակների վրա ծաղիկներ էր շաղ տալիս։

Բոլոր երեխաները տեղի դպրոցի սաներ էին։

Երեխաների պաշտպանության հարցերով ազգային վարչությունը հայտնել է, որ մտադիր է հետաքննել միջադեպը, քանի որ չի ուզում, որ նման երեւույթները ավանդույթ դառնան։ Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան երեխաների իրավունքների խախտում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ