News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, ընտրություններից 2 օր առաջ հավակնում է ընտրողների ձայների 36.2 տոկոսին։ Նման տվյալներ է ներկայացրել Civey սոցիոլոգիական ինստիտուտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վայելում է քաղաքացիների 22 տոկոսի աջակցությունը։ Հարցումն իրականացվել է սեպտեմբերի 15-22-ը Spiegel պարբերականի պատվերով։ Հարցմանը մասնակցել է 10 հազար 49 ընտրող։

Երրորդ տեղում է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 10.3 տոկոսով, հետո գալիս են «Ձախերը»՝ 9.8 տոկոսով, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 9.6, «Կանաչները»՝ 7.7 տոկոսով։ Մնացած կուսակցությունները հավաքել են 4.4 տոկոս։

Ընտրություններին կարող է մասնակցել 61.5 մլն գերմանացի, մոտ 1/3-ը քվեարկելու է փոստով։ Ընտրողների ձայների համար կպայքարի 42 կուսակցություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ