News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը հինգշաբթի երեկոյան արցունքն աչքերին լքել է նիստերի դահլիճն այն բանից հետո, երբ ընդդիմության ներկայացուցիչները նրան մեղադրել են հաշմանդամ պատգամավորի հանդեպ խտրականության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հանրապետության խորհրդարանը դիտարկում է կրթության համակարգի մասին օրինագծում փոփոխությունները ։ Քննարկման ընթացքում ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Երկովը խոսնակին մեղադրել է այն բանի համար, որ վերջինը խտրականություն է դրսեւորել «Բավական է» շարժման պատգամավոր հաշմանդամ Լյուպկա Միխայլովսկիի հանդեպ՝ նրան խոսք չտրամադրելով՝ չնայած համապատասխան հարցմանը։

«Ձեր ասածը ծանր վիրավորանք է։ Ամենամեծ վիրավորանքը որը պատգամավորները լսել են այս տարվա ընթացքում։ Ասել, որ ես ստորացնում եմ որեւէ պատգամավորի այն բանի համար, որ նա հաշմանդամ է․․․ Դուք պետք է ամաչեք, որ այդպես վիրավորում եք նախագահին, ում ընտանիքում հաշմանդամ կա։ Ահա թե ուր է գլորվել այս խորհրդարանը, ամո՛թ է»,- ասել է Գոյկովիչը։ Դրանից հետո խոսնակը կտրուկ վեր է կացել ու դուրս եկել նիստերի դահլիճից։ Նիստն ընդհատվել է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ