News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Իրանի իշխանությունները փորձարկել են Հորեմշեր նոր բալիստիկ հրթիռը, որն ունի 2 հազար կմ հեռահարություն եւ ունակ է մի քանի մարտագլխիկ կրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հրթիռի արձակման տեսագրությունը հրապարակել է Իրանի Իսլամական Հանրապետության ձայն հեռուստաընկերությունը։ Փորձարկման վայրի ու ժամանակի մասին չեն հայտնում։

Ավելի վաղ, ուրբաթ, հրթիռը ներկայացրել էին հանրությանը Թեհրանում կայացած ռազմական շքերթի ժամանակ, որին ներկա էր նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Բրիգադային գեներալ Ամիր Ալի Խաջիզադեխը հայտնել է, որ հրթիռ ավելի փոքր չափեր ունի, անալոգների համեմատ, նշում է հեռուստաալիքը ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ