News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակը» գրում է. «2018-ի ապրիլից հետո ՀՀ նախագահի մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում։ Այս ընթացքում գրվել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, նույնիսկ Արթուր Բաղդասարյանի անունը։

Մամուլում վերջերս լուրեր եղան, որ ընտրությունը կանգնել է Արկադի Ղուկասյանի վրա. որի հետ Սերժ Սարգսյանը ջերմ հարաբերություններ ունի։ Նախօրեին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Անկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառմանը ներկա էր նաեւ Արկադի Ղուկասյանը։ Վերջինս կանգնած էր առաջին շարքում, Բակո Սահակյանի եւ Կարեն Կարապետյանի մեջտեղում։ Նույն շարքում էին նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Աժ նախագահ Արա Բաբլոյանը, երկու կաթողիկոսները, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Վարչապետը, Պաշտպանության նախարարը։

Իր ելույթը Սերժ Սարգսյանը սկսեց այսպես. «Արցախի Հանրապետության նախագահ, պարոն Բակո Սահակյան, Ձերդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ, Ձերղ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, պարոն Արկադի Ղուկասյան, հարգարժան հյուրեր, սիրելի հայրենակիցներ»։

Արկադի Ղուկասյանին աոաջին անգամ էր նման պատիվ մատուցվում, թեեւ նա նախկինում էլ բազմաթիվ միջոցառումների է մասնակցել։ Սերժ Սարգսյանի սույն ժեստը կարող է ուղիղ կապ ունենալ 2018-ից հետո ՀՀ նախագահի պաշտոնում Արկադի Ղուկասյանին տեսնելու նրա ցանկության հետ։ Այսինքն եթե Սարգսյանը որոշի, որ ՀՀ նախագահը պետք է լինի Արցախի նախորդ նախագահը, իշխող ՀՀԿ-ն այդ որոշումը կյանքի կկոչի»։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ