News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ:

«Դուք հայ երգը ներկայացնող այն արվեստագետներից եք, որն արժանիորեն վայելում է մեր ժողովրդի սերն ու համակրանքը:

Ազգային զարթոնքի և անկախ պետականության ակունքներում կանգնած երիտասարդ սերնդակիցների հետ Ձեզ բախտ վիճակվեց մասնակցելու նորօրյա Հայաստանի մշակութային դիմագծի կերտմանը, իսկ հմայիչ ձայնով և անկրկնելի կատարումներով նոր խոսք, նոր որակ ու մտածողություն բերեցիք հայ երգարվեստ:

Հայրենիքի, ազգային բանակի, մարդկային ամենաթանկ ու նվիրական զգացմունքների մասին Ձեր բազում կատարումները մնայուն արժեքներ են մեր ազգային երգարվեստի գանձարանում»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական հեռագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել