News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Արեւելյան լեզուների Լազարյան ինստիտուտում կրթություն են ստացել ոչ միայն ասկանավոր հայերը, այլեւ ռուսները, եւ այսօր այդ դպրոցը ցանկանում են օպտիմալացնել՝ կրճատելով պետական ֆինանսավորումը: Այս մասին սեպտեմբերի 23-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, գրող Վահրամ Մարտիրոսյանն էլ նկատել է . «Հայաստանում դիմադրություն կա, որ ռուսաց լեզուն պաշտոնական հայտարարվի, դա նշանակում է, որ Ռուսաստանում պետք է փակեն Լազարյան ինստիտուտը: Լազարյաններն այն ժամանակ մեծ մեծ դեր խաղացին, որպեսզի Ռուսաստանը առեւտրի պատճառով կախում չունենա Արեւմուտքից: Այսպիսով դուք ինքներդ եք նման քայլերով թշնամիներին ձեռք բերում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ