News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում սեպտեմբերի 15-ին կայացավ PwC Արմենիա ընկերության գրասենյակի բացման 10-ամյակին նվիրված տոնակատարությունը, որին ներկաէին PwC Արմենիա ընկերության հաճախորդներն ու պաշտոնատար անձինք, PwC-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանների գործընկերներ, ինչպես նաեւ PwC Արմենիայի նախկին եւ ներկա աշխատակիցներ:

«Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային ղեկավարների անունից թույլ տվեք շնորհավորել Հայաստանի մեր թիմին՝ 10-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Հաջողության գրավականն է ունենալ հզոր թիմ, եւ ստեղծելով մեր գրասենյակն Հայաստանում, կարծում եմ, որ մենք կարողացանք հասնել այն նպատակին, որն ունեինք՝ ստեղծել թիմ, որը կներկայացնի PwC-ի արժեքները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին, քանի որ ձեր շնորհիվ է, որ մենք այսօր այստեղ ենք, եւ մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ՝ նվիրումի եւ վերջին տասը տարիների ընթացքում մեր հետ համագործակցելու համար», իր ողջույնի խոսքում ասաց PwC-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի գործադիր գործընկեր պարոն Թոդ Բրեդշոուն:

PwC Արմենիայի 10 տարվա աշխատակիցներին պարգեւների եւ շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո մեր հյուրերը վայելեցին ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանի եւ Մալխաս Ջազ Բենդի ելույթը, որին հաջորդեց ծննդյան տորթի կտրման գեղեցիկ արարողությունը:

157 երկրում ավելի քան 223,000 աշխատակից ունեցող «Փրայսուոթերհաուս Կուպերս»-ը պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ցանցերի շարքում հանդիսանում է առաջատարներից մեկը: «Փրայսուոթերհաուս Կուպերս»-ը 2007 թվականի սեպտեմբերից բացելէ իր գրասենյակը Երեւանում: Տեղական մասնագետների գիտելիքի համադրումն ու գլոբալ ռեսուրսների հզոր ցանցը PwC-ին թույլ են տալիս մատուցել հայկական միջավայրին հարմարեցված լուծումներ բարդ բիզնես խնդիրների համար: PwC-ի առաքելություններից մեկն է նաեւ միջազգային ամենալավ փորձը ներմուծել Հայաստան եւ ունենալ ներդրում հայկական բիզնեսի եւ գործարար միջավայրի զարգացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ