News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի դատախազությունը Իսպանիայի և Կատալոնիայի իրավապահ մարմինների գործողությունների միասնական համակարգող է նշանակել` կապված ինքնավար համայնքում հանրաքվեի նախօրեին տեղի ունեցող իրադարձությունների հետ։  Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հանրաքվեն անցկացնել հոկտեմբերի 1-ին, իսկ Իսպանիայի կառավարությունը դա չի ճանաչում: Սակայն գլխավոր հրամանատարությունը հրաժարվել է կատարել այդ հրամանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Շաբաթ օրը Կատալոնիայի գլխավոր դատախազ Խոսե Մարիա դե Թեաջադան Ներքին գործերի նախարարության պատվերով հրավիրել էր Կատալոնիայի Քաղաքացիական պահպանության և ազգային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարությանը, ինչպես նաև Mossos d'Esquadra-ի Կատալոնիայի իրավապահ մարմինների ղեկավար Ժոզեֆ Լուիս Տերպերոյին և տեղեկացրել էր, որ Կատալոնիայում իրավապահ համակարգը փոփոխվում է:

Այսուհետ այն անցնում է իսպանական պետության ղեկավարության ներքո: Այն կիրականացվի Քաղաքացիական գվարդիայի գնդապետ, անվտանգության պետական քարտուղարության համակարգող Դիեգո Պերես դե լոս Կոբոսի գլխավորությամբ: Գնդապետը նշանակելու է տեղական իրավապահ պատասխանատու մարմինների, որոնք կապահովեն համակարգումը:

Հրամանում նշվում է, որ դե Լոս Կոբոսը կարող է հանդիպումներ անցկացնել իրավապահ մարմինների գործողությունների պլանավորման և համակարգման վերաբերյալ, բայց պետք է ամենը զեկուցի դատախազություն:

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը հերքում է, որ այդ նշանակումը Catalan Mossos d'Esquadra-ի որոշ լիազորությունները վերցնելու փորձ է: Այնուամենայնիվ, հանդիպման ժամանակ, ինչպես հաղորդում է La Vanguardia-ն, Սրապերոն ասել է, որ դատախազը չարաշահում է իր լիազորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ