Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերը ինքնապաշտպանական միջոցներ են, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ի հետ ռազմական հավասարակշռության համար։ Այս մասին ասել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում իր ելույթի ժամանակ։
«Մեր վերջնական նպատակն է ԱՄՆ-ի հետ ուժերի բալանսի հասնել»,- ասել է նախարարը։